Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-18-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 56 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ

Հոդված 284. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 284. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

1. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածով։

2. Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայման է նաև անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելը:

3. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու դեպքում տրվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման փաստը հաստատող վկայական:

4. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման վկայականը ներառում է՝

1) անմաքս առևտրի խանութի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահի գտնվելու վայրը.

3) անմաքս առևտրի խանութի պահեստի գտնվելու վայրը.

4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

5. Անմաքս առևտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(284-րդ հոդվածը լրաց. 28.02.24 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։