Հոդված 112. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, ապրանքների՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման և մաքսային ընթացակարգի ներքո օգտագործման պայմանները, մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվարկումը և վճարման ժամկետները

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն, կամ որն անմիջականորեն կատարում է ապրանքների վերամշակման գործառնությունները և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան:
3. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: