Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-17-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 34 · ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 173. Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ կիրառվող երկուղի համակարգը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 173. Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ կիրառվող երկուղի համակարգը

1. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններին համապատասխան:

2. Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ երկուղի համակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածին համապատասխան:

3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը (ինչպես նաև այդպիսի ցանկ կազմելու կարգը), որտեղ կիրառվում է մաքսային հսկողության երկուղի համակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։