ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 44 · ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Հոդված 230. Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը
Հոդված 230. Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը
1. Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների ստեղծումն իրականացվում է Կոմիտեի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով: Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն:
2. Տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառման պահանջների ապահովման վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն: