ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 51 · ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հոդված 263. Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը
Հոդված 263. Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը
1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացված տեղեկությունը մաքսային ներկայացուցիչը և նրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, և չեն կարող օգտագործել մաքսային ներկայացուցիչը կամ նրա աշխատողները` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: