ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 52 · ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԸ
Հոդված 267. Մաքսային փոխադրողի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը
Հոդված 267. Մաքսային փոխադրողի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը
1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացված տեղեկությունը մաքսային փոխադրողը և նրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, ծառայողական գաղտնիք և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ նրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: