ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 59 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 323. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերը
Հոդված 323. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերը
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերն են`
1) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային իրավախախտման դեպքերի հայտնաբերումը.
2) մաքսային իրավախախտումների մասին անձանց հաղորդումները.
3) մաքսային իրավախախտումների մասին զանգվածային լրատվության միջոցների հաղորդումները.
4) իրավապահ մարմիններից և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:
2. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում: