Հոդված 131. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, ապրանքների՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման և մաքսային ընթացակարգի ներքո օգտագործման պայմանները, մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների հաշվարկումը և վճարման ժամկետները

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կիրառվում է Կառավարության սահմանած ցանկին համապատասխան ապրանքների ներմուծման նկատմամբ:
3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան:
4. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: