Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 38 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 186. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով ապրանքների տեղափոխումը

գործել է մինչև 2023-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 186. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով ապրանքների տեղափոխումը

1. Հայաստանի Հանրապետության և Միության այլ անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային գործառնությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ երկաթուղային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության և Միության այլ անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Միության ապրանքների տեղափոխման համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպմանն ուղղված գործառնությունները կատարվում են Կոմիտեի սահմանած ստորաբաժանումներում:

3. «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից Միության այլ անդամ պետությունների տարածք առանց նշված մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու տեղափոխելու նպատակով կարող են ձևակերպվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուի ցանկությամբ՝ մաքսային մարմնի թույլտվության հիման վրա, որի մեջ նշվում է այն ստորաբաժանումը, որտեղ տվյալ ապրանքները ձևակերպվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։