ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 34. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը
Հոդված 34. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը
1. Սույն օրենքի 27-33-րդ հոդվածներով նախատեսված՝ մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:
2. Հայտարարատուի պահանջով սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքը որոշել, ապա այն որոշվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված կարգով: