ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հոդված 107. Օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը
Հոդված 107. Օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը
1. Օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում` ազատ շրջանառության համար» և «վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են`
ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, կամ`
բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:
3. Ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: