ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 14. Մաքսային մարմինների համագործակցությունն այլ անձանց հետ
Հոդված 14. Մաքսային մարմինների համագործակցությունն այլ անձանց հետ
1. Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին` նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:
2. Մաքսային մարմինները մաքսային գործի իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ:
3. Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ և հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից: