Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-08-18։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

գործել է մինչև 2002-08-18Բացել ARLIS-ում

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

1. Մաքսային հայտարարագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են մինչև մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա ընդունումը:

2. Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն իրենց անձնական նախաձեռնությամբ, որևէ անձի հանձնարարականով կամ խնդրանքով լրացնել մաքսային հայտարարագիրը, դրանում կատարել փոփոխություններ և լրացումներ, բացառությամբ իրենց իրավասության շրջանակներին դասվողների:

3. Մաքսային հայտարարագրի անվավեր ճանաչման կապակցությամբ հայտարարատուն մաքսային մարմիններին կարող է դիմել մաքսային ձևակերպումների ավարտից հետո` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։