Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-12-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.

բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը:

2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր կամ բանավոր` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։