Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-12-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 240. Դասային և հատուկ կոչումներ

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 240. Դասային և հատուկ կոչումներ

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները`

մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական,

մաքսային ծառայության պետական խորհրդական,

մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական,

մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական,

մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ,

մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ,

մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները`

մաքսային ծառայության գեներալ-մայոր,

մաքսային ծառայության գնդապետ,

մաքսային ծառայության փոխգնդապետ,

մաքսային ծառայության մայոր,

մաքսային ծառայության կապիտան,

մաքսային ծառայության ավագ լեյտենանտ,

մաքսային ծառայության լեյտենանտ,

մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ:

3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով` մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ և զինվորական կոչումները` մաքսային մարմիններում աշխատանքի անցնելուց մեկ տարի անց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի:

4. Յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար մաքսային մարմիններում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետևյալ ժամկետները`

ա) մաքսային ծառայության երրորդ դասի տեսչի դասային և մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչումների համար` 1 տարի.

բ) մաքսային ծառայության երկրորդ դասի տեսչի, մաքսային ծառայության առաջին դասի տեսչի դասային և մաքսային ծառայության կապիտանի, մաքսային ծառայության ավագ լեյտենանտի, մաքսային ծառայության լեյտենանտի հատուկ կոչումների համար` 3 տարի.

գ) մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդականի, մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդականի, մաքսային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային և մաքսային ծառայության մայորի, մաքսային ծառայության փոխգնդապետի, մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումների համար` 4 տարի:

5. Առանց հաջորդականության պահպանման հատուկ և դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն մաքսային մարմինների աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար` անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում ոչ ավելի, քան մեկ անգամ և ոչ ավելի, քան երկու կոչումից բարձր:

Առանց սույն կետի պահանջները պահպանելու` հատուկ և դասային կոչումներ կարող են շնորհվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

6. Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, պետական խորհրդականի դասային և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

7. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար սույն հոդվածի 6-րդ կետում չնշված հատուկ և դասային կոչումները շնորհվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

8. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված` մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են ցմահ:

10. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:

11. Ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ և դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:

12. Մաքսային մարմիններում համապատասխան պաշտոններում նշանակումներ կատարվում են ըստ տվյալ անձի ունեցած հատուկ և դասային կոչումների: Համապատասխան պաշտոնում նշանակվող անձը պետք է ունենա այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ և դասային կոչումից երկու աստիճանից ոչ ցածր կոչում:

Սույն կետի պահանջները չեն տարածվում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների նշանակումների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։