Հոդված 241. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման երաշխիքները
Հոդված 241. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման երաշխիքները
1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո:
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ղեկավարվում են սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ծառայությանը (աշխատանքին) ցանկացած ապօրինի միջամտություն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Արգելվում է մաքսային մարմիններում քաղաքական կուսակցությունների ստեղծումը:
5. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
գ լ ու խ 43
ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման կարգը եվ պայմանները