Հոդված 199.1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը
Հոդված 199.1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը
1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
2. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
(199.1 -րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)