Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)

Հոդված 73.3. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու չափանիշները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 73.3. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու չափանիշները

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրվում է այն անձանց, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ունեն արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.

բ) անձի կողմից դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում մաքսային կանոնների խախտումների կամ հանցագործությունների դեպքերի բացակայություն.

գ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների բացակայություն.

դ) մաքսային հսկողության արդյունքում նախորդ երեք տարիների ընթացքում մաքսային վճարների գծով չմարված պարտավորությունների, տույժերի և (կամ) տուգանքների վճարման պարտավորության ժամկետի խախտման բացակայություն.

ե) վերջին երեք տարիների ընթացքում անձի կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կազմում է 50 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ.

զ) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:

(73.3-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։