Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)

Հոդված 202.1. Մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 202.1. Մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արժույթի չափով կամ ըստ ներկայացնողի արժեթղթի անվանական արժեքի կամ դրանով տրվող հանձնարարության գումարի չափով:

(202.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։