Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)

Հոդված 73.6. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 73.6. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը դադարեցվում է՝

ա) անձի դիմումի հիման վրա.

բ) անձի գործունեության դադարեցման դեպքում.

գ) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում.

դ) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցումից հետո՝ սույն օրենսգրքի 73.5 -րդ հոդվածով սահմանված ժամկետներում և պահանջվող գործողությունները չիրականացնելու դեպքում:

(73.6-րդ հոդվածը լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։