Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2002-06-12։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 6 · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ:

Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները

գործել է մինչև 2002-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`

ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.

բ) անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.

գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.

դ) մաքսային միջնորդական գործունեությունը.

ե) մաքսային փոխադրողի գործունեությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`

ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.

բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.

գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.

դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» և «ե» ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.

ե) սույն օրենսգրքի 70 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորող փաստաթղթեր` սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված գործունեության տեսակի իրականացման լիցենզիա ստանալու համար:

4. Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։