Հոդված 9. Լիազորված պետական մարմինը
Հոդված 9. Լիազորված պետական մարմինը
(վերնագիրը փոփ. 26.10.22 ՀՕ-410-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը`
1) (կետն ուժը կորցրել է 26.10.22 ՀՕ-410-Ն)
2) ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը.
3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը.
4) հաստատում և պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները:
(9-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)
(26.10.22 ՀՕ-410-Ն օրենքն ունի անցումային դրույթ)