Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստաթղթերն են՝
1) ազգային ստանդարտները.
2) ստանդարտացման կանոնները և ուղեցույցները.
3) միջազգային ստանդարտները.
4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտները.
5) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.
6) կազմակերպության ստանդարտները:
2. Ստանդարտացման փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և նորմերի վրա` հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(13-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն)