Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստաթղթերն են՝

1) ազգային ստանդարտները.

2) ստանդարտացման կանոնները և ուղեցույցները.

3) միջազգային ստանդարտները.

4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտները.

5) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.

6) կազմակերպության ստանդարտները (տեխնիկական պայմանները):

2. Ստանդարտացման փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և նորմերի վրա` հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

(13-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։