Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածում`
Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երկու տարի առաջ համապատասխան դատարանի նախագահի դիմումի հիման վրա կարող է որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և տվյալ դատավորին միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը:
2.2. Քաղաքացիական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, համապատասխան դատարանի նախագահի համաձայնությամբ կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և իրեն մինչև երկու տարի ժամկետով միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը:».
2) 3-րդ մասի 1-ին կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.
3) 7-րդ մասի «առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում» բառերը փոխարինել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարաններում» բառերով.
4) 8-րդ մասը «ընդհանուր իրավասության» բառերից հետո լրացնել «քրեական» բառով: