Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-ին հոդվածով.

«Հոդված 110.1. Հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելը և դատավորների թեկնածուների ցուցակում հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին ընդգրկելը

1. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու:

2. Հատուկ կարգով որակավորման ստուգման նկատմամբ («mutatis mutandis») կիրառվում են սույն օրենսգրքի 95-109-րդ հոդվածներով սահմանված կանոններն այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

3. Հատուկ կարգով որակավորման ստուգման կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանելիս պետք է ապահովեն որակավորման ստուգման էական բարդությունը:

4. Գրավոր քննության բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Դատական դեպարտամենտը գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորներ հավաքած անձանց ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ հարցազրույց անցկացնելու նպատակով։

5. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում ցուցակում ներառված անձանց բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

6. Հարցազրույցի արդյունքներով ընտրված թեկնածուներին Բարձրագույն դատական խորհուրդը ներառում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։