Հոդված 30. Օրենքի 124-րդ հոդվածում՝
Հոդված 30. Օրենքի 124-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Դատական դեպարտամենտը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում` նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։».
2) 2-րդ մասը «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերով.
3) 5-րդ և 6-րդ մասերը «բաժնի» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժնի» բառերով.
4) 10-րդ մասը «բաժինը» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժինը» բառերով: