Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 30. Հաշտության համաձայնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Հաշտության համաձայնությունը

1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և կողմերի խնդրանքով արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին:

1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե համարում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է:

2. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ:

(30-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։