Հոդված 5. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 5. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) իրականացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
2) ապահովում է պետական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը.
3) ընդունում է բնագավառը կարգավորող իրավական ակտեր.
4) ընդունում է պետական նպատակային ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.
5) սահմանում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը.
6) սահմանում է օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը.
7) սահմանում է պարենային հումքի վերամշակման գործընթացում օգտագործվող հավելումների և բաղադրամասերի անվանացանկն ու կիրառման կարգը.
8) սահմանում է օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ` մեղվաբուծական մթերքի) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը.
9) սահմանում է անցումային շրջանի տևողությունը, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը և տևողությունը.
10) սահմանում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը.
11) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով վերապահված լիազորություններ:
(5-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-47-Ն, 28.09.16 ՀՕ-144-Ն)