Գլուխ 2 · ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 7. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստումը (սերտիֆիկացումը)
Հոդված 7. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստումը (սերտիֆիկացումը)
1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով: Սերտիֆիկատի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. (մասն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-144-Ն)
3. Սերտիֆիկացման մարմինը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է օրգանական գյուղատնտեսական միավորի արտադրական գործընթացների և փաստաթղթավորման գնահատում:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.09.16 ՀՕ-144-Ն)