Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը և պիտակավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը և պիտակավորումը

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե՝

1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված և հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է.

2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով:

1.1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող սննդամթերքի և (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և (կամ) շրջանառող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի և (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատասխան նշանով և ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սովորականից (ավանդականից) օրգանական գյուղատնտեսական արտադրության անցումային շրջանում գտնվող տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը կարող է մակնշվել միայն որպես «անցումային շրջանի օրգանական արտադրանք»: Անցումային շրջանի օրգանական արտադրանքի մակնշումը թույլատրվում է անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատի առկայության դեպքում:

4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման:

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքը, դրանց հետ շփվող նյութերը և սննդային հավելումները պետք է պարունակեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն` սերտիֆիկացման մարմնի անվանման կամ նշագրի մասին:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքի մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը։

8․ Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-47-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-144-Ն, լրաց. 24.05.23 ՀՕ-180-Ն)

(24.05.23 ՀՕ-180-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։