Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, ընդ որում կիրառված տույժերից առնվազն մեկը խիստ նկատողություն է կամ մինչև 6 ամիս ժամկետով գործունեության կասեցում:».
2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի «կետի 5-6-րդ և 10-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «մասի 5-րդ, 6-րդ և 10-րդ կետերով» բառերով, իսկ «կետով» բառը՝ «մասով» բառով.
4) 6-րդ մասում՝
ա. «1-ին կետի 1-4-րդ և 7-9-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-4-րդ, 7-9-րդ և 11-րդ կետերով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից ազատվում է որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված տույժերից որևէ մեկը կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:».
5) 7-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետի» բառը՝ «կետի» բառով, «ենթակետերով» բառը՝ «կետերով» բառով.
6) 8-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «կետով» բառը՝ «մասով» բառով, «7-8-րդ ենթակետերով» բառերը՝ «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.
7) 9-րդ մասից հանել «նշանակած» բառը.
8) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Նոտարին պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այն նոտարին պատշաճ կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և ենթակա է անհապաղ կատարման: Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իրեն պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանը:»: