Հոդված 56
Հոդված 56.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների արդյունքով ձևավորված՝ որակավորման ստուգումը հաղթահարած և չնշանակված անձանց ցանկից շարունակվում են նոտարի պաշտոնում նշանակումները մինչև նշված ցանկի սպառումը:
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են անցկացված ստուգումների ավարտից հաշվարկվող հինգ տարի:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-265-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: