Անցնել բովանդակությանը

Հոդված 54. Օրենքի 81.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Օրենքի 81.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

1) անձանց ազգակցական հարաբերությունները.

2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելը և (կամ) ժառանգության բացման վայրը.

6) դժբախտ պատահարը.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.

9) անհաղթահարելի ուժի առկայությունը.

10) անձանց բանավոր հայտարարությունները:».

2) 4.1-ին մասի հինգերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրում է վկան, և արձանագրությունը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը կարող է նաև ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։