Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «տեղեկանքներ» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճեններ և քաղվածքներ» բառերով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նոտարը վարույթի հանրային մասնակցին (այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում), դատարանին քրեական վարույթների, ինչպես նաև դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա:».

3) 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացման» բառը.

4) 5.1-ին մասը «հայտնելը» բառից հետո լրացնել «, պատճեններ կամ քաղվածքներ տրամադրելը» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.

«5.2. Նոտարի մասնագիտական ռիսկն ապահովագրող ընկերությանն ապահովագրական պատահարի դեպքում նոտարական գործից տեղեկություններ հայտնելը և փաստաթղթեր տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».

6) 6-րդ մասը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ ստաժավորման կամ ուսումնական պրակտիկայի ընթացքում» բառերով.

7) 8-րդ մասի «կետի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «մասով» բառով, իսկ նույն մասը «բնօրինակ» բառից հետո լրացնել «փաստաթղթեր» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։