Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասության «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառով.
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կարգապահական վարույթը արդարադատության նախարարի կողմից հարուցվելու դեպքում հարուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցվում է նոտարական պալատը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ մասով.
«17. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձևերը սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով:»: