Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածում՝
Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերը կողմերի ցանկությամբ կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին:».
2) 5-րդ մասի «առանձին-առանձին» բառը փոխարինել «որպես մեկ նոտարական ակտ» բառերով.
3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե նոտարը տիրապետում է անձին հայտնի օտար լեզվին, ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, եթե նոտարական գործողություններին մասնակցող անձը չի առարկում և չի ցանկանում մասնակցել իր թարգմանչի միջոցով, որի մասին նշում է կատարվում վավերացման մակագրությունում:»: