Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաև նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված՝ այլ նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթերի վրա, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա:»: