Հոդված 43. Օրենքի 63-րդ հոդվածում՝
Հոդված 43. Օրենքի 63-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «ժառանգի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ժառանգը զրկված է օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով չի կարողանում ապացուցել ժառանգատուի հետ իր ազգակցական կապը, ապա այդ ժառանգը կարող է ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:»: