Անցնել բովանդակությանը

Հոդված 48. Օրենքի 68-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «իսկության» բառից հետո լրացնել «և թարգմանչի ստորագրության իսկության» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է դրա բնօրինակի բովանդակությանը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, ապա փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:

2. Նոտարը, վավերացնելով թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, ինչպես նաև փաստաթղթի թարգմանության բովանդակության համապատասխանությունը դրա բնօրինակի բովանդակությանը, այլ սոսկ հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։