Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-15-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 14. Փրկարարները

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 14. Փրկարարները

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փրկարարի կարգավիճակ են ձեռք բերում որակավորման արդյունքում: Փրկարարները տալիս են փրկարարի երդում, որի տեքստը և երդման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Փրկարարներին տրվում են որակավորման հետևյալ դասերը՝

ա) միջազգային կարգի փրկարար.

բ) առաջին կարգի փրկարար.

գ) երկրորդ կարգի փրկարար.

դ) երրորդ կարգի փրկարար.

ե) փրկարար:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փրկարարի կարգավիճակ շնորհելիս նրան տրվում է վկայական, փրկարարի գրքույկ, փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոն, որոնց կանոնադրությունը, ձևը և տրման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

Փրկարարի գրքույկում ամրագրվում են փրկարարի` սույն օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։