Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-15-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Հոդված 13. Աջակցությունը փրկարար ուժերի գործունեությանը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 13. Աջակցությունը փրկարար ուժերի գործունեությանը

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող փրկարար ուժերին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն` հետագա համարժեք փոխհատուցմամբ:

2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կատարման վայր մեկնելիս փրկարար ուժերի տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:

3. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ժամանակ փրկարար ուժերն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով անարգել օգտվելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից և այլ գույքից (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։