Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Փրկարարական աշխատանքների ժամանակ պատճառված վնասների փոխհատուցումը
Հոդված 25. Փրկարարական աշխատանքների ժամանակ պատճառված վնասների փոխհատուցումը
1. Փրկարարական աշխատանքների ժամանակ գույքի և միջոցների` անկախ սեփականության ձևից, օգտագործումը և փոխհատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
2. Փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարները և այդ աշխատանքների ղեկավարներն իրենց պարտականությունները չկատարելու, դիտավորությամբ կամ անզգուշությամբ քաղաքացիների առողջությանը, շրջակա միջավայրին, գույքային արժեքներին վնաս պատճառելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: