Հոդված 22. Փրկարարների ապահովագրությունը
Հոդված 22. Փրկարարների ապահովագրությունը
1. Փրկարարները ենթակա են պարտադիր անձնական ապահովագրության` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով:
2. Փրկարարներն ապահովագրվում են`
ա) փրկարարների հաստիքներին նշանակվելիս.
բ) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվելիս:
3. Փրկարարներին ապահովագրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով:
4. Պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետևանքով մահացած փրկարարների աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման և բարեկարգման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխանաբար պետական բյուջեի, համայնքների բյուջեների և կազմակերպությունների միջոցների հաշվին` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով:
5. Եթե փրկարարները հիմնադրում են իրավաբանական անձ, ապա այդ կազմակերպությունն է ապահովագրում իր աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Իսկ եթե փրկարարը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, որը կարող է ունենալ նաև վարձու աշխատողներ, որոնք նույնպես ունենալով փրկարարի կարգավիճակ, մասնակցում են փրկարարական աշխատանքներին, այդ դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է ապահովագրել փրկարար աշխատակիցների կյանքն ու առողջությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-172-Ն,16.01.18 ՀՕ-93-Ն)