Հոդված 12. Փրկարար ուժերի գործունեության ղեկավարումը
Հոդված 12. Փրկարար ուժերի գործունեության ղեկավարումը
1. Փրկարար ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարը:
2. Արտակարգ իրավիճակի վայր առաջինը մտած փրկարար ուժերի ղեկավարներն ստանձնում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարի իրավասությունները` մինչև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված ղեկավարի ժամանումը:
3. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումը արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավոր փրկարարները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավոր փրկարարներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ և աշխատում են նրանց ղեկավարության ներքո:
Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ ձևակերպում են արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման: Փրկարարական աշխատանքներ իրականացնելիս կամավոր փրկարարի առողջությանը, կյանքին հասցված վնասը հատուցվում է պետության կողմից, կամ նրան տրվում է ապահովագրական գումարը: Լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
3.1
3.2
4. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի որոշումները պարտադիր են արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր քաղաքացիների և կազմակերպությունների համար:
5. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի գործունեությանն իրավասու է միջամտել նրան նշանակող պաշտոնատար անձը:
6. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարն իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու`
ա) արտակարգ իրավիճակի վայրից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ.
բ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ.
գ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների տարածքում փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ.
դ) արտակարգ իրավիճակի վայր մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակման վերաբերյալ.
ե) փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների և գույքի օգտագործման վերաբերյալ.
զ) բնակչությանը կամավոր հիմունքներով անհետաձգելի աշխատանքներում ընդգրկելու վերաբերյալ.
է) արտակարգ իրավիճակների զարգացման և հնարավոր հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված այլ միջոցառումների վերաբերյալ:
Փրկարարական աշխատանքների ողջ ծավալի իրականացման անհնարինության դեպքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները կարող են որոշում ընդունել փրկարարական աշխատանքները մասամբ կամ լրիվ դադարեցնելու վերաբերյալ` բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով արտակարգ իրավիճակի վայրում գտնվող մարդկանց կյանքը և առողջությունը փրկելու համար:
Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները պարտավոր են իրենց ընդունած որոշումների մասին տեղեկացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարներին, ում կողմից նշանակվել են:
7. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների, փրկարար ուժերի ղեկավարներն ունեն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման վերաբերյալ լրիվ և ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունք` իրենց իրավասությունների շրջանակներում:
(12-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-138-Ն)
(հոդվածը 14.06.23 ՀՕ-212-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)