Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-26-ից մինչև 2011-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 11. Փոստային կապի բնագավառում գործունեության լիցենզավորումը

գործել է մինչև 2011-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 11. Փոստային կապի բնագավառում գործունեության լիցենզավորումը

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունները ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դիվանագիտական և հյուպատոսական կարիքների համար նախատեսված փոստային կապի ցանցերի։

Լիցենզավորումն իրականացվում է փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության կարգավորման և վերահսկողության նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Դրամական միջոցների փոստային փոխադրությունները օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, բացառությամբ փոստային կապի ազգային օպերատորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով մատուցած դրամական միջոցների փոստային փոխադրությունների:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար վճարվում են տարեկան տուրքեր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։