Գլուխ 4 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 21. Պատասխանատվությունը փոստային վճարման պետական նշանների և անվանական իրերի կեղծման, օգտագործման կամ թողարկման դեպքում
Հոդված 21. Պատասխանատվությունը փոստային վճարման պետական նշանների և անվանական իրերի կեղծման, օգտագործման կամ թողարկման դեպքում
Փոստային վճարման պետական նշանների և միջազգային պատասխան կտրոնների պատրաստումը կամ դրանք կեղծելով իրացումը, ինչպես նաև ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների կեղծված դրոշմվածքների և անվանական իրերի օգտագործումն առաջացնում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն: