Հոդված 23. Փոստային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը
Հոդված 23. Փոստային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը
Փոստային կապի օպերատորի կողմից փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային առաքանու և դրամական միջոցների հանձնման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում:
Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի փոստային կապի օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր գրանցման և քննարկման:
Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում: