Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում`
ա) (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-173-Ն)
բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր.
գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան միջազգային փոստային կապի ծառայություններ և կրելու Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը.
ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին.
զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ.
է) հաստատում է փոստային կապի բնագավառում մոնիտորինգի իրականացման կարգը.
ը) hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:
(9-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-173-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-507-Ն, 24.05.23 ՀՕ-182-Ն)
(07.12.22 ՀՕ-507-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)