Հոդված 11. Փոստային կապի բնագավառում գործունեության լիցենզավորումը
Հոդված 11. Փոստային կապի բնագավառում գործունեության լիցենզավորումը
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունները ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դիվանագիտական և հյուպատոսական կարիքների համար նախատեսված փոստային կապի ցանցերի։
Լիցենզավորումն իրականացվում է փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության կարգավորման և վերահսկողության նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
Դրամական միջոցների փոստային փոխադրությունները օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, բացառությամբ փոստային կապի ազգային օպերատորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով մատուցած դրամական միջոցների փոստային փոխադրությունների:
Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար վճարվում են տարեկան տուրքեր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: